Search
Close this search box.

Բժիշկ Չարչյանին վիրահատել են

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վիրահատական միջամտության է ենթարկվել՝ սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրության նպատակով։ Առողջական վիճակի այս զարգացումները հաջորդել են հունիսի 23-ի կալանավորման որոշմանը։ Ի վերջո որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի։ Չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի»,-ասաց փաստաբանը։