Search
Close this search box.

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի ՍԴ. Ռոբերտ Հայրապետյան

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է:
Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, ցավոք, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չուսումնասիրվեցին»,- գրել է նա:

Այս Բաժնից