Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունիսի 27-ին ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2591316, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1245, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2595512, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1281997 կամ 49,39%։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներն հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհնաուր թիվը՝ 2690900, տեղամասային ընտական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 206400, ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորումներից տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1278665, ընտրողներից ստացված համարակալված կտրոններից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2742, ընտրոններից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1281397, չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 203665, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 1409889, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4593։

Կուսակցության, կուսակցությունների դաշինքների կողմ տրված քվեաթերթիկների թիվը՝

Արդար Հայաստան կուսակցություն – 3914 կամ 0,31%

Հայ ազգային կոնգրես կուսակցություն – 19691 կամ 1,54%

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն – 688761 կամ 53,91%

Զարթոնք ազգային-քրիստոնեական կուսակցություն – 4619 կամ 0,36%

Ազատություն կուսակցություն – 1844 կամ 0,14%

Պատիվ ունեմ դաշինք – 66650 կամ 5,22%

Միասնական հայրենիք կուսակցություն – 964 կամ 0,08%

Համահայկական ազգային պետականություն – 803 կամ 0,06%

Լուսավոր Հայաստան կուսակցություն – 155091 կամ 1,22%

Մեր տունը Հայաստանն է կուսակցություն – 12149 կամ 0,95%

Հանրապետություն կուսակցություն – 38758 կամ 3,03%

Հայոց հայրենիք կուսակցություն – 13130 կամ 1,03%

Ազատ հայրենիք դաշինք – 4119 կամ 0,32%

Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 50444 կամ 3,95%

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 5020 կամ 0,35%

5165 ազգային-պահպանողական շարժում կուսակցություն – 15549 կամ 1,22%

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 3775 կամ 0,3%

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք – 19212 կամ 1,5%

Ազգային օրակարգ կուսակցություն – 719 կամ 0,06%

Վերելք կուսակցություն – 1233 կամ 0,1%

Ազատական կուսակցություն – 14936 կամ 1,17%

Հայաստանի եվրոպական կուսակցություն – 2440 կամ 0,19%

Հայաստան դաշինք – 269481 կամ 21,09%

Ազգային ժողովրդական բևեռ համահայկական կուսակցություն – 18976 կամ 1,49%

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն – 3915 կամ 0,31%

Անճշտությունների գումարային չափը՝ 973։

Հանձնաժողովում ստացվել են 3 դիմումներ, որոնք վերաբերում են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։

Այս Բաժնից