Search
Close this search box.

Կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը

Ցավով տեղեկացա, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ջերմուկի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Պանդուխտ Հմայակի Մանուկյանը: Նրա երկարամյա աշխատանքը ոչ միայն բարեբեր է եղել մեր քաղաքի եւ մարզի զարգացման գործում, այլև ստեղծել է բարի անուն եւ հեղինակություն: Պանդուխտ Մանուկյանի գլխավոր ձեռքբերումներից մեկն իր ընտանիքն է` հրաշալի զավակներով, թոռներով, Մանուկյանների գերդաստանի մեծ վաստակով, որի հետ մեր ընտանիքը երկար տարիներ կապված է ամուր բարեկամությամբ եւ անմոռանալի հուշերով:

Խորին ցավակցություններս եմ հայտնում Մանուկյան գերդաստանին, Պանդուխտ Մանուկյանի բոլոր ընկերներին, բարեկամներին և հարազատներին:

Ընտանիքը հայտնում է, որ Պանդուխտ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 22-ին, ժամը 18.00-ից Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու սգո սրահում: Հուղարկավորությունը` հունիսի 23-ին ժամը 13.00-ին նույն վայրից:

Էդգար Ղազարյան