Search
Close this search box.

Սթափվեք, գժուկնե՛ր. Արշավիր Ղարամյանի կոչը

Բոլոր այն խախտումները, որոնց մասին առավոտից տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իրականում փաստում են մեկ բանի մասին և վկայում՝ օտարածին, ապօրինի իշխանությունների հետագա ազգակործան ծրագրերը մինչև վերջ ցանկացած գնով իրականացնելու մղումը:

Շատ ցավալի է, որ այդ ընտրակեղծիքների, բռնությունների և ապօրինությունների «առաջամարտիկի» դերում հանդես են գալիս ԶՈՒ, Ոստիկանության, ԱԱԾ տարբեր «տրամաչափի» զինվորականներ և պաշտոնյաներ:

Դիմում եմ բոլոր ուսադիր կրող զինվորականներին և նրանց հավասարեցված անձանց մեր հարգարժան գեներալներից մեկի թևավոր դարձաձ խոսքով՝

«Սթափվեք, գժուկնե՛ր»:

Հիշեք՝ հեռու չէ Հայ ազգի հատուցման պահը և ահեղ դատաստանը ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ…

Արշավիր Ղարամյան