Search
Close this search box.

Ընտրատեղամասում հատուկ սարքը ճանաչեց Սերժ Սարգսյանի միայն մեկ մատը

Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում քիչ առաջ իր քվեարկությունը կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հատուկ սարքը մեծ դժվարությամբ թույլ տվեց երրորդ նախագահին քվեարկության մասնակցել: Այն ճանաչեց նախագահի միայն մեկ մատը՝ ձախ ձեռքի բութ մատը: Մինչ այս ստուգվեցին երկու ձեռքի բոլոր մատները: