Search
Close this search box.

Բարև ՀՀ քաղաքացի, խնդրում եմ, չկրկնեք նույն սխալը

Բարև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ։
Ես Արմինե Մելքոնյանն եմ , ես տեսել եմ ,թե նախորդները ինչպես են անօրինականություններ անում , տեսել եմ ,թե ինչպես են պետական ապարատում աշխատանքի վերցնելու համար կաշառք վերցնում, թե ինչպես են զինվորին հասցնում ինքնասպանության, թե ինչպես են հարկայինին քսի տալիս բիզնեսի վրա , թե ինչպես է կաշառքը լուծում երկրի հարցերը ։

Այ էդքանը տեսնելուց հետո, ես 2018 թվականին փակում էի Սևանի ճանապարհը ու ես էի առաջին պայքարի նետվածը, ես դուրս էի եկել հստակ ապօրինությունների դեմ պայքարի։
Բայց …
Հեղափոխության հաղթանակից հետո ,ես տեսա մարդիկ ,ովքեր կոֆեի փող չունեին ,ու սկսեցին պաշտոնից հետո հինգ աստղանի ռեստորաններ ու հյուրանոցներ գնալ , ովքեր կաշառք սկսեցին վերցնել միայն իրենց մտերիմներից ու կրկնապատիկ ավելին, ես տեսա ,որ բանակը վերածվեց բառդակի , որ հարկայինը նույն հին մեթոդով աշխատեց ։
Ու մենք անորակ իշխանությունների երեսից կորցրեցինք մեր հայրենիքը։

Հիմա խնդրում եմ ,չկրկնեք նույն սխալը ։ Ընտրեք ում ուզում եք, բայց ոչ երբեք Նիկոլին։
Արմինե Մելքոնյան