Search
Close this search box.

ՌԴ Զինված ուժերի գնդապետ Բաղդասարովը զգուշացնում է հայ ժողովրդին և Հայաստանում բնակվող փոքրամասնություններին

ՌԴ Պետական Դումայի նախկին պատգամավոր Զինված ուժերի գնդապետ Սեմյոն Բաղդասարովը գրում է.
Նիկոլ Փաշինյանը երեկ մեղքը փորձում էր բարդել Զինված ուժերի վրա։ Նրա խոսքով պարտության համար մեղավոր են զինված ուժերը։ Մեկը չհարցրեց` ո՞վ էր նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Կամ` եթե սկզբից դու գնում ես պարտության և կապիտուլյացիայի` ի՞նչ կարող էին անել զինված ուժերը։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, որ հպարտ է Հայաստանի կրած պարտությամբ։

Հարկ է նշել, որ ներկայիս Գլխավոր Շտաբի ղեկավարությունը կազմված է ոչ պրոֆեսիոնալ գործիչներից, ինչը համապատասխանում է Փաշինյանի և իր արտասահմանյան տերերի շահերին։ Փաշինյանի նպատակը Հայաստանի պետականության, մշակույթի, հոգևոր արժեքների ոչնչացումն է։ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում հենվում է դավաճանների վրա, որոնք մտածում են, որ Թուրքիայի հետ առևտրից մեծ գումարներ կաշխատեն։

Դիմում եմ հայ ժողովրդին և Հայաստանում բնակվող փոքրամասնություններին` եզդիներին, ասորիներին, քրդերին, ռուսներին. Բոլորդ պետք է հստակ գիտակցեք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը իր առջև նպատակ է դրել դավաճանել և վաճառել երկիրը։