Search
Close this search box.

Կոտայքի մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատեց Մեսրոպ Մեսրոպյանին:

Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում ընտրվեց Ահարոն Սահակյանը:

Թեև Ահարոն Սահակյանի նշանակման հարցը զեկուցվող էր, սակայն այն ներկայացվեց գաղտնի ընթացակարգով:

Մեսրոպ Մեսրոպյանը մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերին: