Search
Close this search box.

Սև լճի հատվածում մոտ 100 ադրբեջանցի կա․ Սյունիքի մարզպետ

Սյունիքում իրավիճակը նորմալ է, կրակոցներ չկան, բայց ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ տարածքում։ Այս մասին կառավարությունում լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Եկել ենք, պետական սահմանը խախտել են ու նստած են իրենց նշված տեղերը։ Հիմա թիվը քչացել է, չորս հատ պոստ է իրենց մոտ, ամեն պոստում թող լինի 25, ընդհանուր՝ 100 հոգի։ Սև լճի հատվածի մասին է խոսքը»,- ասաց մարզպետը։

Հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը գերի չի վերցնում Սյունիքում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին, մարզպետը պատասխանեց․ «Էդ բանակից հարցրեք, զինված ուժերից հարցրեք։ Իրավիճակը նորմալ է, կրակոցներ չկան, և հակառակորդը, և մենք նստած ենք մեր նշված հատվածներում»։