Search
Close this search box.

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրությունը՝ հայ զինծառայողների գերեվարման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իբր «Հայաստանի ԶՈւ հետախուզա-դիվերսիոն խումբը փորձ է արել անցնել Ադրբեջանի տարածք և գերեվարվել է 6 հայ զինծառայող»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ «հակառակորդն ադրբեջանական բանակի դիրքեր տանող մատակարարման ճանապարհներն ականապատելու աշխատանքներ է տարել»։