Search
Close this search box.

Պղծել են Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Գագիկ Ֆարմանյանի շիրիմը

Եռաբլուր զինվորական պանթեոնում պղծել են Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Գագիկ Ֆարմանյանի շիրիմը, ինչը առաջացրել է շատերի զայրանքը՝ ակնկալելով, որ իրավապահ մարմիններն արագ կբացահայտեն հեղինակին:

Գագիկ Գրիշայի Ֆարմանյան, (1975-2020թթ.) Երևան
1994թ. զորակոչվել է ծառայության և մասնակցել է Արցախի ազատագրմանը, եղել է Ենթասպա։ 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմին կամավորվագրվել և մեկնել է Արցախ՝ մասնակցել Հադրութի թեժ մարտերին, զոհվել է Հոկտեմբերի 25-ին։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր.։

Երկրապահ կամավորական միության անդամ էր։