Search
Close this search box.

Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև

Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջադեպի հետևանքով զոհվել է 32-ամյա ադրբեջանցի, կան նաև վիրավորներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք՝ վերջերս վրացական Դմանիսիում նույնպես զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ, որը վերածվել էր անկարգությունների։