Search
Close this search box.

«Ես ժողովրդին խաբել չեմ կարող». Գեւորգ Պետրոսյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

Դեռ կհանդիպենք…

Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում…
Ես ժողովրդին խաբել չեմ կարող…

Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս…
Աստված Հայ ժողովրդին պահապան…
Դեռ կհանդիպենք…

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյան