Search
Close this search box.

Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին. երկրի ԱԳՆ

Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները:

«Ինչ վերաբերում է հայ դիվերսանտներին, որոնք կալանավորվել են պատերազմից հետո, ապա Ադրբեջանը կատարում է միջազգային բոլոր պարտավորությունները նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հարցում»,-հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։