Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում տոնակատարության ժամանակ փլուզվել է Սինագոգի տրիբունան

Իսրայելի Գիվաթ Զեեւ բնակավայրում փլուզվել է սինագոգի տրիբունան, որի վրա մեծ թվով մարդիկ են եղել, հայտնել են շտապօգնության ծառայությունից: Նշվում է, որ բժիշկները օգնություն են ցուցաբերում 60 տուժածներին, որոնցից 10-ը ծայրահեղ ծանր վիճակում են: ԿԱՆ հեռուստաալիքի տվյալներով ՝ առնվազն մեկ մարդ է զոհվել։

Դեպքի վայր են մեկնել երկու ուղղաթիռ, 25 ռեանիմոբիլ և 65 շտապօգնության մեքենա։ Տրիբունայի փլուզումը տեղի է ունեցել հրեական Շավուոթի տոնակատարության սկսվելուց անմիջապես հետո։