Search
Close this search box.

Մոնախը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Իրավապաշտպան Ռումեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հնչեցնում եմ ահազանգ.

Տեղեկացա, որ երեկ խուլիգանության տարօրինակ կասկածով ձերբակալվել է ազատամարտիկ Արթուր Եպիսկոպոսյանը (Մոնախ)՝ իրենց կամավորական ջոկատին Սյունիքի պաշտպանության նպատակով զենք տրամադրելու պահանջով ճանապարհ փակելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Արթուր Եպիսկոպոսյանի խիստ քննադատական դիրքորոշումը ՀՀ-ում դեռևս քաղաքական իշխանություն ունեցող ուժի նկատմամբ՝ կարելի է եզրակացնել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։

Տեղեկացա նաև այն մասին, որ Ա.Եպիսկոպոսյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ։
Հայտնում եմ պատրաստակամությունս ցույց տալ անհրաժեշտ իրավապաշտպանական աջակցություն Արթուր Եպիսկոպոսյանի փաստաբանական թիմին։