Search
Close this search box.

Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ներկայացրել է մայիսի 12-ին Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակը, տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում Այվազյանն անընդունելի է անվանել ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարելու Ադրբեջանի փորձը` նշելով, որ դա նաեւ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նման իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով եւ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքների կիրառման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները, իրենց ճանապարհին ոչ մի խոչընդոտի չհանդիպելով, հատել են սահմանը եւ 3,5 կմ առաջ շարժվել Հայաստանի տարածքում՝ գրավելով Սեւ լճի շրջանում տարածքը: Հայաստանի իշխանությունները սահմանափակվում են բարձրագոչ խոսքերով եւ բանակցություններ են վարում զավթիչների հետ: Նրանք չեն ուզում հեռանալ՝ մտադրվելով տիրել Մեծ Իշխանասարի գերիշխող բարձունքին (3500 մ): Սա գերիշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ Սարավանից մինչեւ Գորիս ու այնուհետեւ մինչեւ Կապան մայրուղին: