Search
Close this search box.

Լարված իրավիճակ է. ադրբեջանցիներն այս պահին այստեղ չեն, հավանաբար Խնձորեսկում են բանակցում. Վերիշենի գյուղապետ

Հակառակորդի հետ երեկոյան պայմանավորվեցին կամ Խնձորեսկի հատվածում բանակցության գնալ, կամ Վերիշենում։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Սյունիքի մարզի Վերիշեն վարչական շրջանի ղեկավար Արարատ Օրդյանը։

«Այս պահին այստեղ չեն, հավանաբար Խնձորեսկում են բանակցում։ Էլի լարված վիճակ է, սպասողական վիճակ է։ Բանակցություններ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվեն բանակցությունները, որ մեր անելիքը հասկանանք։ Ոչ մի տեղաշարժ չկա, կանգնած ենք»,- ասաց Արարատ Օրդյանը։

Նրա խոսքով՝ գյուղում վիճակն այս պահին խուճապային չէ. «Մարդիկ պատրաստ են իրենց հողն ու ջուրը պահելուն»։

Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: