Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդամենը մի հատ դիրք ա՝ չպահպանվող բարձունք. Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի ներկայացուցիչն այս պահին գտնվում է Սյունիքում և բանակցություններ են ընթանում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

«Այս պահին Սյունիքում է գտնվում նաև ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարը։ Ինչպես առավոտյան, այնպես էլ հիմա գնում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման գործընթաց։ Համոզված եմ, որ բանակցություններն ունենալու են իրենց հանգուցալուծումը»,–ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով` այս հարցում Ռուսաստանը մտածելու տեղ ունի, քանի որ հրադադարի կնքման հարցում ՌԴ–ն ծանրակշիռ դեր ունի։ Քոչարյանը նշեց` Սյունիքում ստեղծված խնդրի լուծմամբ հիմա զբաղված են ՌԴ ներկայացուցիչները` ամենաբարձր մակարդակով։