Search
Close this search box.

Կրակոցներ չկան, չենք լսել ու չեն էլ լինի. Իշխանասարի գյուղապետ

Վերջինս ասաց, որ իրենց մոտ լարված իրավիճակ չէ, ապրում են բնականոն կյանքով. «Գյուղի բնակիչները հենա իրանց համար դաշտում շուշան են հավաքում, անասուն են պահում, ոչ մի կրակոց չկա Իշխանասար գյուղի տարածքում: Կրակոցներ չկան, չենք լսել ու չեն էլ լինի»,- նշեց համայնքապետ:

Նա հավելեց, որ խաղաղապահներ կան կուտակված այդ ուղղությամբ. «Գյուղը Իշխանասարից մոտ 20-30 կմ հեռու է, եթե թուրքերը կգան խաղաղապահների վրայով կանցնեն դա ուրիշ բան, հակառակ դեպքում՝ նրանց առաջխաղացումը անհնար է»,- եզրափակեց համայնքապետը:

Հիշեցնենք, որ այսօր Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր: