Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում ՌԴ դեսպան՝ Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի մասին

Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանն ընդգծեց, որ օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի շրջանակում այլ հարցերի հետ քննարկվել են նաև այդ հարցերը։

«Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակին։ Շատ լավ, արդյունավետ և կառուցողական այց էր, որը լիովին համահունչ էր մեր հարաբերությունների մակարդակին և քաղաքական երկխոսությանը», – նշեց Կոպիրկինը։