Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանն այցելել է Մաքրավանք. ավելի քան մեկ դար չգործած եկեղեցին նոր շունչ է ստանում

Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզի Մաքրավան համայնքի Մաքրավանք եկեղեցի՝ ծանոթանալու քրիստոնեական այդ ինքնատիպ կոթողի նորոգման աշխատանքներին: Ավելի քան մեկ դար խոնարհված վիճակում գտնվող եկեղեցին Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերականգնվում է, նոր շունչ ստանում: Նորոգման աշխատանքներն ուղեկցվել են պեղումներով,որոնց արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ հնամենի խաչքարեր: «Նոր եկեղեցիներ կառուցելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև հների բարեկարգումն ու պատմամշակութային արժեքների վերականգնումը»,-նշել է Գագիկ Ծառուկյանը: