Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Օրվա ամենալավ լուրը․ բժիշկ Վահե Մինասյանը գրառում է կատարել

Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին, ֆեյսբուքյան էջում գրել է Հայ-ամերիկյան առողջոության կենտրոնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:

«Օրվա ամենալավ լուրը՝

Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին…

Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է:

Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս թե լացես։ Սովորաբար ժպտում են արցունքների արանքից…

Հ.Գ.Կոնկրետ դեպքում հղիությունը գրանցվել է առանց բժշկական միջամտության, բայց բոլոր նման ընտանիքների համար գործում է պետական ծրագիր»,- գրել է նա: