Search
Close this search box.

Վանաձորի քաղաքապետը դիմել է ֆեյսբուքի օգնությանը, կամ կբացվեն ձնծաղիկները ուշացած

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել համայնքի ավագանու խմբակցություններին.

«Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ, ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ, Վանաձոր քաղաքի առջև ծառացած խնդիները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու և ի շահ Վանաձորի՝ կրկին անգամ առաջարկում և հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը… Վանաձորն առավել՝ քան հիմա, կարիք ունի սրտացավության և իրական հոգատարության…»,-գրել է քաղաքապետը:

Հատկանշական այն է, որ քաղաքապետն այս քայլին դիմում է միայն այն ժամանակ, երբ ՍԴ-ն՝ «Լուսավոր Հայաստանի» դիմումի հիման վրա,  ընդունեց այն որոշումը, ըստ որի՝ Վանաձորի ավագանու գումարած նիստերը եղել են հակասահմանադրական: Եթե մինչ այս որոշումը Վանաձորի քաղաքապետը նույն հոգատարությամբ դիմեր այս քայլին՝ կընկալեինք, որ նա իր կողմից գործադրած համառ ջանքերի օգնությամբ փորձում է դուրս գալ ստեղծված փակուղուց: Իսկ տրամաբանությունը հուշում է, որ ՍԴ որոշումից հետո նման ուղերձով հանդես գալը կարող է լինել ժամանակավրեպ և ուշացած: Չնայած, ոչինչ բացառել հնարավոր չէ, քանի որ ձնծաղիկները, երբեմն, ուշացած էլ են բացվում:

ArmLife.am