Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՕԿ նախագահը մասնակցել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական մրցաշարին

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է աշխարհի քառակի և Եվրոպայի 15-ակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հրաձգության ավանդական մրցաշարը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպայի առաջնությունից առաջ սա մեր հրաձիգների վերջին ստուգատեսն էր, և ՀԱՕԿ նախագահը որոշել էր անձամբ ծանոթանալ մեր մարզիկների պատրաստվածությանը: