Search
Close this search box.

ՖՈՏՈ. Անվճար պրոթեզավորում և վերականգնողական ծառայություն

Պրոթեզավորման կարիք ունեցող զինհաշմանդամներ և քաղաքացիական անձիք, այս տեղեկությունը Ձեզ համար է:
Անվճար պրոթեզավորում և վերականգնողական ծառայություն. Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը հոգում է վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք ունեցող անձանց խնդիրները:
Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է 20 տարուց ավել, երբ հազարավոր քաղաքացիներ ունեին պրոթեզավորման կարիք: Հետո 90-ականների Արցախյան պատերազմից տուժածներն ավելացան կենտրոնի շահառուների ցանկում. հիմա Արցախյան վերջին պատերազմի զինհաշմանդամներն են կենտրոնի հոգածության կենտրոնում: Զուգահեռաբար, կենտրոնը պրոթեզավորման ծառայություններ է մատուցում նաև պրոթեզավորման կարիք ունեցող քաղքացիական անձանց:
Սպասարկումն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար՝ անկախ պրոթեզի տեսակից կամ բարդությունից: Ծախսերը հոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պետպատվերի շրջանակում:
Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը պրոթեզավորման ոլորտում միաջազգային առաջատար գերմանական Ottobock ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ կենտրոնի առավելությունները ստորև թվարկվածներով չեն սահմանափակվում.

• համագործակցություն աշխարհի առաջատար պրոթեզավորման կլինիկաների հետ,
• պարբերաբար վերապատրաստվող մասնագետներ,
• հրավիրյալ բժիշկներ,
• գերժամանակակից, վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներ՝ ավելի քան 30 տեսակի,
• հոգատար մոտեցում հայրենիքի պաշտպանության համար կյանքը վտանգած զինվորներին,
• առաջատար մասնագետներ,
• հագեցած նյութատեխնիկական բազա,
• վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներ,

Եվ այս ամենը բացառապես ԱՆՎՃԱՐ՝ Ռուբինյանց 39 հասցեում:
Կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հավերժական ազգ» հիմնադրամի հետ, որի կազմում աշխարհասփյուռ հայազգի բժիշկներ են՝ իրենց մասնագիտական ներուժով ՀՀ-ը և մեր քաղաքացիներին օգնելու անվարձահատույց առաքելոթյամբ:
«Հավերժական ազգ» հիմնադրամի հետ մեկնարկած նախաձեռնությունը վերջ կդնի Հայաստանում Արցախյան վերջին պատերազմից հետո պրոթեզավորման կարիք ունեցող բոլոր զինհաշմանդամների խնդրին: Պրոթեզավորմանը կհաջորդի վերականգնողական փուլը, որի համար կենտրոնում կան բոլոր պայմանները՝ մասնագետներ և մարզագույք: