Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այսօր հարցրինք` ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմել, ոչ թե Արթուր Վանեցյանի, հատկապես, որ ժամանակին ՀՀԿ-ն եղել է Քոչարյանի իշխանության քաղաքական հենարանը:  

Աշոտյանն ասաց, որ փայլուն հարց էր, բայց այդպիսի խնդիր չի եղել, որովհետև այդպիսի հարց չի եղել իրենց օրակարգում: 

Հարցրինք նաև` ժամանակը չէ՞, արդյոք, վերջապես հաղթահարելու Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առկա «լիչնիյ նեպրիյազնը», որի մասին հաճախ շոշափվում է մամուլում:

Այս դեպքում Աշոտյանն ասաց, թե անշնորհակալ հարց ենք տալիս` իր պատասխանի առումով, որովհետև ինքը չի ուզում մտնել երկու գործիչների անձնական հարաբերությունների, այն է` մատի և մատանու արանքը, քանզի ինքը նրանց ընհանուր ընկերը չէ և տեղյակ չէ նրանց անձնական հարաբերություններից:

Աշոտյանը նաև վերջում նշեց, որ Սարգսյանի և Քոչարյանի միջև հակասություններ ու տարբերություններ, այո, եղել են, բայց դրանք անհաղթահարելի և սկզբունքային չեն եղել, երբ կա ընդհանուր նպատակ: Իսկ այսօր կա այդպիսի նպատակ: