Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը էլի բարկացավ. Դու հլը քո կեցվածքը փոխի, նոր Փաշինյանից հարց տուր

Մեր գերխնդիրը մեր բանակը, մեր ներքաղաքական վիճակը կարգավորելն է: Տեսեք, Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնի: Մեզ դա ինչ-որ ազդակ չի տալի՞ս, մենք պետք է պառկենք ու սպասենք, թե երբ ինչ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը խոսում է կեցվածք փոխելու մասին, Միքայելյանը լրագրողին հորդորեց նախ սեփական կեցվածքը փոխել. «Դու հլը քո կեցվածքը փոխի, նոր Փաշինյանից հարց տուր»:

Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, Միքայելյանը նշեց, որ ճիշտ կլիներ, եթե սյունեցիները հավաքվեին ու իրենց հարցերը բարձրացնեին, ոչ թե անեին այն, ինչ արեցին՝ հայհոյանքներ, խուլիգանություն: