Search
Close this search box.

Որակով արտահերթ ընտրություններ, ոչ թե դրանց տապալում. Սուրեն Սուրենյանց

Այս պահին որպես «ընդդիմադիր» դիրքավորվող, բայց Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին․ ասել է Միքայել Մինասյանն՝ ակնհայտորեն ակնարկելով ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին։
Այս պնդումն իրական քաղաքականության հետ որևէ աղերս չունի՝ մի քանի պատճառներով, բայց կկենտրոնանամ հիմնականի վրա։
Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացումը հնարավոր էր մի քանի տարբերակներով։
Հրաժարականի տարբերակը Փաշինյանն ի սկզբանե բացառեց։

«Հայրենիքի փրկության շարժման» հեղափոխության օրակարգը ձախողվեց՝ հասարակական կոնսոլիդացիայի բացակայության պատճառով։
Այսպես ասած՝ հարթակային ընդդիմությունն օգտագործեց նաև տարբեր ֆորս-մաժորային իրավիճակները(ԳՇ-կառավարություն հակադրություն, Սյունիքի իրադարձություններ)՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար։ Սա էլ ձախողվեց։

Իշխանափոխության միակ ճանապարհը մնաց արտահերթ ընտրությունը։ Ու հիմա՝ եթե «Բարգավաճը» կամ «Լուսավորը», չմտածված քայլով, վիժեցնեն արտահերթ ընտրությունների օրակարգը, ընդամենը երկարաձգելու են Փաշինյանի իշխանությունն՝ առնվազն մեկ տարով։ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ իշխանության համար ցանկալի այս սցենարին չի գնա, համոզված եմ՝ Մարուքյանը նույնպես։

Արտահերթ ընտրություններն անխուսափելի են, հիմա քաղաքական ուժերը պետք է մտածեն դրանց որակի մասին՝ այդ օրակարգը տապալելու փոխարեն։

Սուրեն Սուրենյանց