Search
Close this search box.

Տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ առևտուր և կրկին հայերի հաշվին. Վլադիմիր Ավատկով

«Տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծ առևտուր և կրկին հայերի հաշվին. ԱՄՆ-ն Ղարաբաղի պատերազմում իր անգործությունը փորձում է կոմպենսացնել Ցեղասպանության ճանաչմամբ, մյուս կողմից` պատասխանում է Թուրքիային` իր վերջին շրջանի վարքագծի համար, մասնավորապես, Ամերիկայից բացի այլ երկրից զենք գնելու համար։

Չնայած այս ամենի` ԱՄՆ նախագահը զանգում է Էրդողանին և իր ուղերձից մեկ օր առաջ իր մտադրության մասին ասում է Էրդողանին … Իսկ Թուրքիային պետք է Զանգեզուրի միջանցքը։ Թուրքիային պետք է Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան միջանցքը։ Իսկ Ամերիկային պետք է դաս տալ թուրքերին։

Մյուս կողմից` սրանով ԱՄՆ-ն հայերին բարոյական հաղթանակ տրամադրելով` խորամանկորեն հիմք է դնում հայ-թուրքական հարաբերությունների սկզբին։ Քանի որ իրենց էլ է ձեռնտու Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Մեջտեղում հայկական հարցը օգտագործվում է».

ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, թուրքագետ Վլադիմիր Ավատկով