Search
Close this search box.

«ՉԻ». Կորյուն Նահապետյանի՝ հոր նման չծառայած որդուն պաշտոն են տվել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի որդուն նոր պաշտոն են տվել: Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:

Նշենք, որ 25-ամյա երիտասարդը բեղուն աշխատանքային կենսագրություն ունի, լավ կրթություն է ստացել, աշխատել է բազմաթիվ կարևորագույն կառույցներում, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, եղել է վարչապետի խորհրդականի օգնական:

Սակայն, ինչպես որդին, այնպես էլ ԱԺ-ում ռազմավարական պաշտոն զբաղեցնող նրա հայրը՝ Կորյուն Նահապետյանը, չեն ծառայել բանակում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: