Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ամրապնդված է և Հայաստանի սահմանները, և Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն. պաշտպանության նախարար

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանի հայտարարությունները չդառնան իրականությոնւ, նշեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Այսօր ամրապնդված է և Հայաստանի սահմանները, և Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն։ Պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հայտարարություն է արվում, թե ինչ վիճակ է սահմաններում։

Նախարարի խոսքով՝ Սյունիքում կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն․ «Դրա վառ ապացույցը, որ մենք չորս ամսվա մեջ չենք ունեցել հակառակորդի կրակոցներից վիրավորներ»։

Հարցին, թե մեր բանակը պատրաստ է հնարավոր ռազմական գործողությունների, նախարարը պատասխանեց․ «Այո»։