Search
Close this search box.

Պետդումայի արձագանքը Փաշինյանի Սյունիքյան այցի և հեղափոխության աղետի մասին

«Նիկոլ Փաշինյանին Հայաստանում չեն վստահում։ Նրան զոհված զինվորների հարազատները չեն թողնում գերեզմաններ, իսկ սահմանամերձ մարզում արգելում են նրան մուտք գործել մարզ, դիմավորում նրան սուլոցներով և ոչ ցենզուրային բառերով։ Այս ամենը ցուցիչ է. 3 տարի առաջ սկիզբ առած գունավոր հեղափոխության առաջ բերած համազգային աղետի ցուցիչ։

Ընդհանուր հաշվով, հիմա հեղափոխության արտաքին սցենարիստների համար միևնույն է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նրանք իրենց ծրագրին արդեն հասել են, և արդեն թքած ունեն, թե ինչ կլինի Հայաստանի հետ։ Նրանց համար լրիվ միևնույն է հայերի ճակատագիրը։ Նրանց համար հեղափոխությունները բիզնես պրոյեկտի նման մի բան է, որոնք իրագործում են, ապա բիզնեսը վաճառում։ Իսկ մեջտեղում տուժում են ազգերը, ժողովուրդները, երկրները».

Քաղաքագետ, Պետդումայի խորհրդատու- փորձագետ Դմիտրի Կուլիկով