Search
Close this search box.

Ծառուկյանը ունի խնդրի լուծման պարզ բանալին․ որն է ԲՀԿ նախագահի առաջարկը

Հայաստանի Սահմանադրության առաջին անփոփոխելի հոդվածը հռչակում է. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Թե որքանով են իրականությանը համապատասխանում Սահմանադրության այս դրույթները հայտնի է ՀՀ յուաքանչյուր քաղաքացու:

Պետաության հակասոցիալականության ամենաակնհայտ դրսևորումը կրթական համակարգն է. կրթության ստանալու ցանկություն և գիտելիք ունեցող հազարավոր երիտասարդներ զրկվում են այդ իրավունքից, քանի որ Հայաստանում կրթությունը փաստացի վճարովի է: Իսկ կրթական վճարը այնքան բարձր է, որ նույնիսկ միջին աշխատավարձ ստացող ընտանիքների երեխաները զրկված են սովորելու տարրական իրավունքից:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ունի այս խնդրի լուծման պարզ և ընկալելի բանալին, որը նա ներկայացրեց ԲՀԿ ուսանողական խորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: Այդ ծրագիրը բնականաբար կարող է կյանքի կոչվել ընտրություններում ԲՀԿ-ի հաղթելու և կառավարություն ձևավորելու դեպքում:

ԲՀԿ-ի առաջարկը հետևյալն է. ուսանողի ուսման վարձը վճարելու է պետությունը, սակայն դա լինելու է անտոկոս փոխառություն, քանի որ պետությունը յուրաքանչյուր ուսանողի հետ կնքելու է պայմանագիր և ուսումնառության ավարտից հետո պետությունը ուսանողին ապահովելու է աշխատանքով, իսկ ուսանողն էլ պարտավորվելու է հաջորդող հինգ տարիների ընթացքում պետությանը հետ վերադարձնել իր փոխարեն վճարված ուսման վարձը:
Ծառուկյանը անդրադարձավ նաև ուսանողներին և բոլոր երիտասարդներին հուզող բնակարանային խնդրին, քանի որ այսօր շատ ու շատ երիտասարդներ չեն կարողանում ընտանիք կազմել՝ սեփական բնակարանի բացակայության պատճաով: Գագիկ Ծառուկյանն առաջարկում է սոցիալական բնակարանաշինության ծրագիր, երբ բնակարանը կարժենա 18-20 հազար դոլար, կամ մեկ քառակուսի մետրը 150-160 հազար դրամ: Այդ բնակարանները երիտասարդ ընտանիքներին կտրվեն 10 տարում գումարը մարելու պայմանով, ընդ որում առանց որևէ տոկոսի հաշվարկման:
Կարելի է սա համարել սոցիալական պոպուլիզմ: Թերևս կարելի է ցանկացած քաղաքական գործչի դեպքում, բացառությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի: Լինելով խոշոր սեփականատեր և շատ լավ իմանալով տնտեսության կառուցվածքն ու շուկայի գնագոյացման մեխանիզմները, Ծառուկյանը լավ հաշվարկել է իր յուրաքանչյուր բառն և առաջարկը:

Ծառուկյանը գիտի, որ եթե պետությունը իսկապես ուզում է օգնել իր երիտասարդ քաղաքացիներին, և ոչ թե նրանց վրա բիզնես անել, ապա հնարավոր է այդ գնային միջակայքում երիտասարդների համար բնակարաններ կառուցել, ու դա ամենևին էլ ուտոպիա չէ, այլ միանգամայն իրական հնարավորություն:
Կյանքի կկոչվի այդ հնարավորությունը, կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից, կախված է նրանից, թե ինչպես և ում օգտին կքվեարկի ընտրողը՝ անհայտ ու անփորձ երեսպաշտնների, ովքեր կյանքում մի հավաբուն կառուցած չկան, թե երկրի տնտեսական զարկերակը զգացող ու իրական փոփոխությունների տանելու ընդունակ քաղաքական ուժին, ինչպիսին ԲՀԿ-ն է, իր դեմս իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի:

ArmLife.am