Search
Close this search box.

Սահմանվել է բռնություն, սարսափ պարունակող և էրոտիկ բնույթի հաղորդումների մեխանիզմները

Կառավարությունը հավանություն տվեց «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով: Դավիթ Հարությունյանն ասաց, որ առանձին բլոկ է նվիրված մոնիթորինգին, որպեսզի ապահովեն կրթական, մշակութային ու ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը: Սահմանվում է հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, նրանց ներկայացրած պահանջները, լիազորությունների դադարեցման կարգը:
Դավիթ Հարությունյանընաև նշել է , որ օրենքում տեղ են գտել մի շարք մեխանիզմներ, որոնք նախկինում ևս եղել են: «Մասնավորապես, թե ինչ ձևով պետք է հեռարձակվեն, ենթադրենք, բռնություն, սարսափ պարունակող հաղորդումները, էրոտիկ բնույթի հաղորդումները և այլն», – ասել է ՀՀ արդարադատության նախարարը: