Search
Close this search box.

Ահազանգ. Մասնավոր հիմնարկներում սեփականատերերի կողմից սեքսուալ ոտնձգությունների փորձեր են կիրառվում

Ունեմ վստահելի տեղեկություններ, որ մասնավոր հիմնարկներում սեփականատերերի կողմից սեքսուալ ոտնձգությունների փորձեր են կիրառվում կին աշխատողների նկատմամբ, որոշ կասկածներ կան ընդհուպ սեքսուալ կապի հարկադրանքի վերաբերյալ․

Հասկանալի պատճառներով տեղեկատվությունը հաղորդող կանայք չեն բարձրաձայնում, առավել ևս ոտնձգությունների զոհերը։

Ես շոկի մեջ եմ նման քստմնելի, նողկալի պահվածքի, վերաբերմունքի վերաբերյալ տեղեկատվությունից։

Բայց չեմ կարող նաև չարտահայտվել, ու չգիտեմ, ինչպես պետք է այս խայտառակ երևույթի դեմն առնել։

Մի բան պարզ է, նման հանցավոր դրսևորումներից տուժածներին պետք է աջակցել, պաշտպանության տակ առնել, թե հասարակությունը, թե ընտանիքները, թե իրավապահները․․․

և ամենից կարևորը, ինչպես անել, որպեսզի նման գործողություն կատարողները պատասխանատվության ենթարկվեն․․․․

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Սաքունց