Search
Close this search box.

Հայաստանում ամենաշատ թանկացած ապրանքները

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում սպառողական գների ինդեքսը: Անցած տարվա դեկտեմբերի համեմատ մի շարք ապրանքներ զգալի թանկացել են:
Օրինակ, տավարի և հորթի միսը դեկտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թանկացել է 9%-ով, խոզի միսը՝ 41.6%-ով, գառան ու ոչխարի միսը՝ 24.3%-ով, ձուկը՝ 27.8%-ով, կարագը՝ 33.3%-ով:
Այս տարի զգալի թանկացել են նաև օդային տրանսպորտի ծառայությունները: Հոկտեմբերին դեկտեմբերի համեմատ ավիատոմսերի գները թանկ են 23.9%-ով: Ամենաթանկ գները գրանցվել էին օգոստոս ամսին, երբ ավիատոմսերը թանակցել էին 65.8%-ով: