Search
Close this search box.

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ՌԴ դեսպանի հետ․ նրանք այսօր հանդիպել են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 12–ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին Ֆեյբուքի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաեւ դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետեւանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների եւ զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է նաեւ ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։