Search
Close this search box.

Երկար դադարից հետո Լիլիթ Հովհաննիսյանը գրառում է կատարել

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկար դադարից հետո նոր գրառում է կատարել իր միկրոբլոգում, որում խոսել է համացանցի մասին։

«Համացանցում երբեմնի շատ ակտիվ աղջիկն էլ հաճախ «ինտերնետ չի մտնում»…

Պատճառներից մեկն այն է, որ սոցիալական ցանցերն ինձ հիմա առանձնապես չեն գրավում:

Չեմ սիրում դրանք, բայց գիտակցում եմ, որ հիմա ամեն բան այլ է՝ ոչ միայն հեռուստատեսությունը, մեծ խանութները, բորսաները կամ համալսարաններն են տեղափոխվել այստեղ, այլև մարդկանց զգացմունքներն ու ապրումները:

Արդեն մարդիկ իրարից հիասթափվում, իրար հետ կռվում-հաշտվում, իրար սիրում ու կարոտում են օնլայն: Շատերը նույնիսկ իրենց նեղ անձական կյանքն են էստեղ ի ցույց դնում (մարդն, իր սիրելիի կողքին լինելով, նրան սեր է խոստովանում Facebook-ում կամ Instagram-ում) Գուցե դա էլ ի լուր աշխարհի սեփական զգացմունքները պատմելու մի տարբերակ է, ինչը ես գուցե հասկանում եմ, բայց միայն թե ոչ իմ դեպքում։

Այնուամենայնիվ, նախորդ հրապարակմանս տակ էնքան էիք գրել ինձ կարոտելու մասին, որ էլի շփոթվեցի, հուզվեցի, հալվեցի։

Ես էլ եմ շաաատ կարոտել ձեզ ու ինտերնետի միջոցով ուղարկում եմ իմ ռեալ, ոչ ինտերնետային սերը», — գրել է Լիլիթ Հովհաննիսյանը։