Search
Close this search box.

Բաքու-Երեւան չվերթ, ծնողները շունչները պահած սպասում էին վայրէջքին․ ինքնաթիռ որ այդպես էլ չբերեց իրենց որդիներին

Բաքու-Երեւան չվերթը եկավ դատարկ՝ առանց հայ ռազմագերիների։
Մինչ այդ վարչապետի եւ Ավինյանի խոսնակները հաստատել էին, որ հայ ռազմագերիներով ինքնաթիռը քիչ անց վայրէջք կկատարի Երեւանում, իսկ իշխանական կայքերը արդեն սալյուտ էին խփում։

Ծնողները շունչները պահած սպասում էին ինքնաթիռի վայրէջքին։ Ինքնաթիռի, որ այդպես էլ չբերեց իրենց որդիներին։

Հ. Գ. Ի դեպ, այսօր կրկին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, իսկ մնացյալ գերեվարվածները ահաբեկիչներ են։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից