Search
Close this search box.

Ինչ հարցեր են քննարկել Պուտինն ու Ալիևը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ապրիլի 7-ին կայացած հայ-ռուսական բանակցությունները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Կրեմլի մամուլի հաղորդագրությունը:

«Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների համաձայնլ: Մասնավորապես, դիտարկման են ենթարկվել խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ընթացքը: Միևնույն ժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում բարձրագույն մակարդակով կայացած ռուս-հայկական բանակցությունների արդյունքները»,- ասվում է հաղորդակցության մեջ: