Search
Close this search box.

Oդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 04-ի ցերեկը, 05-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 04-09-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Ապրիլի 04-ի ցերեկը, 05-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: