Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուհերի ընդունելության կարգը փոխվեց

Կառավարությունը ապրիլի 1-ին որոշում ընդունեց բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Առաջարկվող կարգը հետևյալն է․ ընդունելությունը կկատարվի երկու փուլով՝ առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն ու կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը։ Բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով։ Կանցկացվի մրցույթ՝ ԳԹԿ -ի ստացած բալերի համապատասխան, որից հետո կհայտարարվի մրցույթի արդյունքները, ինչպես նաև կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի։

Երկրորդ փուլով, այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեփեը, որն ինքն ունի հանձնած։ Կանցկացվի երկրորդ փուլով մրցույթը՝ բարձր բալ ստացած, այսինքն գումարային ավելի բարձր բալեր ստացած ների միջև, դրանով կավարտվի ընդունելությունը։

Առաջին փուլում, կրկնում եմ՝ դիմում են մեկ բուհ, մեկ մասնագիտություն, վճարովի, անվճար։

Ուզում եմ անպայման նշել, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համաճարակային պայմաններից ելնելով որոշվեց ընդունելության մեկ քննություն անցկացնել, այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավել քննություն»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում