Search
Close this search box.

Փաշինյանը սպասված որոշումը ստորագրեց

Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին վարչապետը որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», – նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սիմոնյանը նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, այնուհետ արդեն ԱԱԾ տնօրեն։