Search
Close this search box.

ՌԴ ФСБ գնդապետի ուշագրավ դիտարկումը՝ Ալիևի հայտարարությունների ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Հայաստանը` Թուրքիայի և Ադրբեջանի հետ մոտակա տասնամյակներում չի կարող խաղաղ ապրել։ Խնդիրը հայերի մեջ չէ, այլ թուրքերի։ Ադրբեջանում լրջորեն քննարկում են, թե ինչպես կարելի է կատարյալ զինաթափել հայերին, ինչպես կարելի է ստիպել հայերին, որ դադարեցնեն ռազմահայրենսիրական քարոզը, ինչպես կարելի է ստիպել, որ դպրոցական դասագրքերում Հայաստանի պատմությունը վերախմբագրվի։ Ալիևը ուղիղ հայտարարեց, որ ամեն ինչ անելու են նրանք, որ հայերը բանակ չունենան։ Ու այս ամենը նրանք ասում են Փաշինյանի հայտարարությունների ֆոնին։

Իրականում, կա՞ մեկը, որ կարծում է, որ Ադրբեջանը խաղաղություն է ցանկանում։
Ո՛չ, նրանք ցանկանում են կատարյալ կապիտուլյացիա, Հայաստանի վերացում։

Երբե՛ք Ադրբեջանն ու Թուրքիան թույլ չեն տալու, որ կոմունիկացիաների բացումից Հայաստանը օգտվի, սահմանները բացելու դիմաց անուղղակի դեմ են տալու սպառազինության կրճատման պայմանագիր:

Ռազմական փորձագետ, ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ Իգոր Ստրելկով