Search
Close this search box.

Նկարում հայր և որդի Իսունցներն են՝ Գևորգը և Խաչիկը

Հայրենասիրությունը բաժակաճառ չէ, քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով հրապարակային արտաբերված թեզ չէ, այլ հայր և որդի Իսունցների աչքերի փայլն է և իրենց պահած հողի կորստից առաջացած ցավը, որ թաքնվել է ժպիտի տակ՝ հայացքի հեռուներում։ Թե ինչպես եղավ, որ հաղթանակի աներկբա ելքը կանխանշող պատերազմը պարտությամբ ավարտվեց, գիտի կռվածներից յուրաքանչյուրը։ Մեզ մնում է ոչ այլ ինչ, քան շենացնել կյանքի գնով փայփայած Հայաստան աշխարհը՝ այս երկու և մնացած քաջորդիների չպակասող ժպիտներին արժանի լինելու համար։

Հ.Գ. Նկարում հայր և որդի Իսունցներն են՝ Գևորգը և Խաչիկը։ Գևորգը մայրիկիս գործընկերն է, երկար տարիներ աշխատել է Գորիսի հիվանդանոցի շտապ օգնության կայանում որպես բուժակ։ Այնուհետև տեղափոխվել է Բերձոր, որտեղ քսանից ավել տարիներ դարձյալ նույն մասնագիտությամբ է աշխատել, իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անձնվիրաբար ծառայել է։ Որդին՝ Խաչիկը, ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո զինվորագրվել է հայոց բանակին՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նարե Հովհաննիսյանի էջից