Search
Close this search box.

Ոտքից վիրավորվել է ու ընկերներին ասել՝ զենք տվեք, դուք գնացեք․ 30-ից ավելի փամփուշտ թշնամին արձակել է Դավիթի վրա

Ճանաչենք մերօրյա հերոսներին.

Դավթյան Դավիթ Արմանի Ծնվել է 2002թ հունվարի 16֊ին, Վայոց ձորի մարզի գյուղ Գլաձորում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Զորակոչվել է բանակ 2020թ հուլիսի 27֊ին, ծառայության է անցել Հադրութում։

Պատերազմը սկսելուն պես նրան տեղափոխել են Ֆիզուլի, որից հետո Շուշի։ Վիրավորվել է ոտքից,ընկերները փորձել են օգնել, բայց ասել է՝ “Երկու զենք տվեք, գնացեք, ես վիրավոր եմ, չեմ գալիս”։ Ընկած տեղից 2 զենքով կրակ է բացել թշնամու կողմը, ֆիքսել են տեղը, 4 կողմից հարձակվել վրան և բազմաթիվ վիրավորումներ տվել։

Զոհվել է նոյեմբերի 7֊ին Շուշիում՝ իր վրա վերցնելով 30 և ավելի փամփուշտ: