Search
Close this search box.

Քաղաքական «փրկիչ»-կուսակցություններ են հայտնվում․ Օղու գործ անողները մտնում են խաղի մեջ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն Հայաստանի քաղաքական երկնակամարում մեկը մյուսի հետեւից «փրկիչ»-կուսակցություններ են հայտնվում։

Մեր տեղեկություններով, նման պլաններ ունի նաեւ գործարար, «Սարգիս-Կարոլինա» ընկերության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը։ Նա կոնսուլտացիաներ է սկսել տարբեր շրջանակների հետ, թե ինչպես, ինչ իմիջով ներկայանա։ Մեզ ասացին՝ նրա գործողությունները թելադրվում են ռուսական շրջանակներից, կուսակցությունն էլ հստակ պրոռուսական ուղղվածություն է ունենալու։

Թարվերդյանը մեծ հավակնություններ ունի, իսկ այսօր պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով` «Հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի պայմաններում Հայաստանում առկա տնտեսական խնդիրները եւ դրանց լուծման եղանակները» թեմայով: Թերեւս, հենց ասուլիսի ընթացքում էլ կհայտարարի իր՝ քաղաքականություն մուտք գործելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում