Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր ասում եմ տղա ջան կգանք Հադրութ, թե բա հայրիկ չգաք, արձակուրդ կգամ․ Ցավդ տանեմ, քեզ չեմ գրկել արդեն ութ ամիս

Հերոս Աբգարի հայր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է դրել ու գրել

Աբգարիս արդեն չեմ գրկել ութ ամիս։ Գրկեցի, ճանապարհեցի բանակ։ Մի օր ասում եմ տղա ջան, սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ կգանք Հադրութ։ Թե բա հայրիկ չգաք, դեկտեմբերին արձակուրդ կգամ։

Ցավդ տանեմ։ Հիմա հավերժության մեջ ես արձակուրդդ անցկացնում, իսկ մենք էս քո ընկերների արածով ենք ուրախանում , նայելով էս տեսանյութը, նրանց մեջ քեզ գտնելով։

Իսկ նիկոլը դեռ մտածում է , որ ինքը կարող է վարչապետ լինել, պատգամավոր լինել… աշխարհ, աշխարհ։ Աբգար, խոստանում եմ, թույլ չենք տա։